11:59  ,  7 դեկտեմբերի, 2018

Ֆրանսիայի առաջնության 6 խաղեր հետաձգվել են բողոքի ցույցերի պատճառով

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի 6 հանդիպումներ հետաձգվել են երկրում բողոքի ցույցերի պատճառով, հայտնում է «Լիգա-1»-ի կայքը:

Այս օրերին Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվում վառելիքի թանկացման դեմ: Դրա պատճառով հետաձգվել են այս հանգստյան օրերին նախատեսված ՊՍԺ – «Մոնպելյե», «Թուլուզ» - «Լիոն», «Մոնակո» - «Նիցա», «Սենտ Էթյեն» - «Մարսել», «Անժե» - «Բորդո» եւ «Նիմ» - «Նանտ» խաղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով