12:12  ,  7 դեկտեմբերի, 2018

«Ալաշկերտի» ուղեւորությունը Մարտունի՝ տեսանյութով

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել Մարտունիում անցկացրած ընկերական խաղի վերաբերյալ:

Նախօրեին «Ալաշկերտը» մրցել էր 90-ականներին Մարտունու «Ալաշկերտի» կազմում հանդես եկած վետերանների հետ եւ հաղթել 3:2 հաշվով:

«Ալաշկերտի» կազմում աչքի են ընկել Արտակ Գրիգորյանը, Ղուկաս Պողոսյանը եւ «Ալաշկերտ-2»-ի մարզիչ Նշան Էրզրումյանը, իսկ Մարտունու թիմի գոլերից մեկը խփել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Խաղից առաջ «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը հայտնել է Մարտունիի ստադիոնը վերակառուցելու ու ֆուտբոլային դպրոց բացելու մտադրության մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս