00:26  ,  7 դեկտեմբերի, 2018

«Լիվերպուլի» խաղացողը ոտքի կոտրվածք է ստացել

«Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսը ոտքի կոտրվածք է ստացել «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում, հաղորդում է BBC-ն: 21-ամյա անգլիացի ֆուտբոլիստը առաջին խաղակեսում դուրս էր բերվել խաղադաշտից պատգարակով: «Լիվերպուլը» հաղթել էր 3:1 հաշվով: Սպասվում է, որ Գոմեսի վերականգնման համար կպահանջվի մոտ երկու ամիս:

Գոմեսը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին չի օգնի առնվազն առաջիկա 5 հանդիպումներում՝ «Մանչեսթեր Յունայթեդի», «Վուլվերհեմփթոնի», «Նյուքասլի», «Արսենալի» եւ «Նապոլիի» (ՉԼ) դեմ:

Ընթացիկ մրցաշրջանում Գոմեսը 17 հանդիպման է մասնակցել «Լիվերպուլի» հետ բոլոր մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում