23:19  ,  6 դեկտեմբերի, 2018

«Փյունիկի» գլխավոր մարզիչը որակազրկվեց մինչեւ առաջնության ավարտը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը որակազրկվել է մինչեւ 2019թ. մայիսի 31-ը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղում (1:3) ռուսաստանցի մասնագետը հեռացվել էր մրցավարի օգնականին հայհոյելու համար: «Փյունիկը» տուգանվել է 125 հազար դրամով:

Նշենք, որ Հայաստանի առաջնության վերջին տուրը մայիսի 30-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում