20:25  ,  6 դեկտեմբերի, 2018

Նեյմար. Ամեն մեծագույն ֆուտբոլիստ պետք է կարիերայի ընթացքում խաղա Պրեմյեր լիգայում

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատասխանել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենժամեն Մենդիի հարցին՝ անգլիական Պրեմյեր լիգա տեղափոխվելու հնարավորության մասին:

«Պրեմյեր լիգան աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկն է: Մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը, բայց կարծում եմ, որ ամեն մեծագույն խաղացող պետք է կարիերայի ընթացքում խաղա Պրեմյեր լիգայում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ անցած տարի Նեյմարը 5 տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում