Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատասխանել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենժամեն Մենդիի հարցին՝ անգլիական Պրեմյեր լիգա տեղափոխվելու հնարավորության մասին:
«Պրեմյեր լիգան աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկն է: Մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը, բայց կարծում եմ, որ ամեն մեծագույն խաղացող պետք է կարիերայի ընթացքում խաղա Պրեմյեր լիգայում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ անցած տարի Նեյմարը 5 տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում