18:53  ,  6 դեկտեմբերի, 2018

Փոլ Սքոուլզ. Եթե Էրերան հասարակ փոխանցում չի կարողանում կատարել, ապա նա տեղ չունի «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Փոլ Սքոուլզը քննադատել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կիսապաշտպան Անդեր Էրերային «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպումից հետո, որն ավարտվել էր 2:2 հաշվով:

«Միշտ անհրաժեշտ է ճիշտ գնահատել ֆուտբոլիստի հնարավորությունները: Էրերան ուներ մոտ 15 մետր ազատ տարածություն եւ անհրաժեշտ էր հասարակ փոխանցում կատարել 25-30 մետրից: Բայց նա չկարողացավ: Եթե ֆուտբոլիստը չունի այդքան որակ, ապա պետք է չլինի այսպիսի ակումբում»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Սքոուլզը նախկինում քննադատել է նաեւ Պոլ Պոգբային, Ռոմելու Լուկակուին եւ Ժոզե Մոուրինյոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում