18:14  ,  6 դեկտեմբերի, 2018

Անչելոտի. «Յուվենտուսն» ուժեղ է թիմային խաղով, բայց անհասանելի չէ

«Նապոլիի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսի» հետ մրցակցության մասին:

«Չեմ կարող ասել, թե որ տեղը կգրավենք Իտալիայի առաջնությունում, բայց մենք ունենք մեծ ներուժ, որը երեւաց Չեմպիոնների լիգայում: Ես չեմ կարծում, որ «Յուվենտուսն» անհասանելի է, թեեւ այդ թիմը ցուցադրում է շատ բարձր խաղամակարդակ եւ երբեմն անհրաժեշտ է հրաշք գործել նրանց հետ հավասար ընթանալու համար:

Ես կարծում եմ, որ մենք ունենք լավագույն կիսապաշտպանությունը Իտալիայում, իսկ Կուլիբալին աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է՝ Ռամոսի, Վարանի եւ «Յուվենտուսի» պաշտպանների հետ նույն շարքում: Թեեւ «Յուվենտուսն» ուժեղ է իր թիմային խաղով»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

14 տուրից հետո «Նապոլին» առաջատար «Յուվենտուսից» (40 միավոր) հետ է 8 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում