17:51  ,  6 դեկտեմբերի, 2018

Մոուրինյո. «Արսենալը» ձգտում էր ոչ ոքի արդյունքի

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լոնդոնի «Արսենալին» մեղադրել է ոչ մարզական վարքի մեջ: Հիշենենք, որ «Օլդ Տրաֆորդում» տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 2:2:

«Մրցակիցը ձգտում էր ոչ ոքի արդյունքի: Նրանք դիտավորյալ ընդհատում էին խաղը, ընկնում էին, սիմուլյացիայի էին դիմում, ձգձգում էին խաղը, սպասում էին մրցավարի եզրափակիչ սուլիչին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

15 տուրից հետո «Արսենալը»31 միավորով 5-րդն է, «Մանիեսթեր Յունայթեդը» 8-րդն է եւ «Արսենալից» հետ է 8 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում