Չինաստանի Չանժոու քաղաքում դեկտեմբերի 11-16-ը կանցկացվի լողի աշխարհի առաջնությունը (25 մետրանոց լողավազանում):
Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգան 50մ ազատ ոճում ու բաթերֆլայում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100մ ազատ ոճում, իսկ Անի Պողոսյանը`100 եւ 200 մ ազատ ոճում:
Հավաքականի մարզիչ Արմինե Ավետիսյանի սաներն առաջին անգամ հանդես կգան նաեւ համալիր փոխանցումալողում: 4×100մ տարածությունում պայքարի դուրս կգան նշած չորս մարզիկ- մարզուհիները, որոնք կմասնակցեն համալիր եւ ազատ ոճերի մրցումներին:
Հայաստանի լողորդները մրցավայր կմեկնեն դեկտեմբերի 7-ին, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում