15:44  ,  6 դեկտեմբերի, 2018

Հայ լողորդները մեկնում են աշխարհի առաջնությանը

Չինաստանի Չանժոու քաղաքում դեկտեմբերի 11-16-ը  կանցկացվի լողի աշխարհի առաջնությունը (25 մետրանոց լողավազանում):

Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգան 50մ ազատ ոճում ու բաթերֆլայում, Վլադիմիր Մամիկոնյանը՝  100մ ազատ ոճում, իսկ Անի Պողոսյանը`100 եւ 200 մ ազատ ոճում:

Հավաքականի մարզիչ Արմինե Ավետիսյանի սաներն առաջին անգամ հանդես կգան նաեւ համալիր փոխանցումալողում:  4×100մ տարածությունում պայքարի դուրս կգան նշած չորս մարզիկ- մարզուհիները, որոնք կմասնակցեն համալիր եւ ազատ ոճերի մրցումներին:

Հայաստանի լողորդները մրցավայր կմեկնեն դեկտեմբերի 7-ին, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում