13:06  ,  6 դեկտեմբերի, 2018

Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում դեկտեմբերի 6-ին  կայացել է ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2019-2020թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-17 հավաքականը հայտնվել է 7-րդ խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Շոտլանդիայի եւ Իսլանդիայի թիմերի հետ, փոխանցում է ՀՖՖ կայքը:

7-րդ խմբի մրցաշարը կկայանա 2019թ. հոկտեմբերի 22-ից 28-ը Շոտլանդիայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում