12:40  ,  6 դեկտեմբերի, 2018

Թայսոն Ֆյուրին՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» խաղին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին ներկա է եղել Լոնդոնի «Արսենալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղին:

Անգլիացի բռնցքամարտիկին «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում նկատել են «Մանչեսթեր Յունայթեդի» շարֆով:

Օրեր առաջ Թայսոն Ֆյուրին հանդիպել էր WBC վարկածով աշխարհի չեմպիոն Դեոնտեյ Ուայդլերի հետ, որի դեմ մենամարտն ավարտվել էր ոչ ոքի:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում