12:10  ,  6 դեկտեմբերի, 2018

NBA. Ստիվեն Կարին վաստակեց 42 միավոր, Լեբրոն Ջեյմսը հետ չմնաց

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 129:105 հաշվով հաղթեց փոխչեմպիոն «Քլիվլենդին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակեց 42 միավոր:

Լեբրոն Ջեյմսի 42 միավորներն օգնեցին «Լոս Անջելես Լեյքերսին», որը տնային հաղթանակ տարավ «Սան Անտոնիոյի» նկատմամբ՝ 121:113:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Գոլդեն Սթեյտ»՝ 105:129 (25:31, 39:27, 22:37, 19:34)
«Օռլանդո» – «Դենվեր»՝ 118:124 (լրացուցաիչ ժամանակում) (28:31, 26:25, 32:32, 26:24, 6:12)
«Բրուքլին» – «Օկլահոմա»՝ 112:114 (26:24, 36:22, 31:29, 19:39)
«Ատլանտա» – «Վաշինգտոն»՝ 117:131 (25:33, 24:39, 45:31, 23:28)
«Տորոնտո» – «Ֆիլադելֆիա»՝ 113:102 (23:29, 30:20, 25:28, 35:25)
«Մեմֆիս» – «Կլիպերս»՝ 96:86 (27:15, 24:27, 18:27, 27:17)
«Միլուոկի» – «Դետրոյտ»՝ 115:92 (30:21, 26:24, 28:19, 31:28)
«Մինեսոտա» – «Շառլոտ»՝ 121:104 (31:31, 31:33, 24:22, 35:18)
«Նոր Օրլեան» – «Դալաս»՝ 132:106 (32:31, 37:22, 28:27, 35:26)
«Լեյքերս» – «Սան Անտոնիո»՝ 121:113 (31:23, 19:22, 28:37, 43:31)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում