01:55  ,  6 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» հաղթողին չպարզեցին, Մխիթարյանի գոլային փոխանցումը, «Տոտենհեմը» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց Լոնդոնի «Արսենալին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդմիջմանը փոխարինեց ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզիին՝ մասնակցելով երկրորդ խաղակեսին: 68-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, սակայն հենց հաջորդ գրոհի ժամանակ դաշտի տերերը վերականգնեցին հավասարությունը: Ավելացված առաջին րոպեին Մխիթարյանը գրավեց նախկին թիմի դարպասը, սակայն գրանցվել էր խաղից դուրս վիճակ:

«Արսենալը» 31 միավորով 5-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 23 միավոր եւ 8-րդն է:

Լոնդոնի «Տոտենհեմը» տանը խաղաց «Սաութհեմփթոնի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով:

«Տոտենհեմը» 33 միավորով երրորդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»՝ 2:2 (տեսանյութ)

Անտոնի Մարտիալ, 30, Ջեսի Լինգարդ, 69 – Շկոդրան Մուստաֆի, 26, Ալեքսանդր Լյակազեթ, 68

«Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն»՝ 3:1

Հարի Քեյն, 9, Լուկաս Մոուրա, 51, Սոն Հին Մին, 55 – Չարլզ Օսթին, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում