18:41  ,  5 դեկտեմբերի, 2018

Կոկորինի եւ Մամաեւի կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով, նրանց սպառնում է 12 տարվա ազատազրկում

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաեւի խափանման միջոց կալանքը երկարաձգվել է մինչեւ փետրվար: Նրանք կմնան քննչական մեկուսարանում, հաղորդում է Sports.ru-ն:

Ֆուտբոլւստներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության ու ծեծկռտուք սարքելու հատկանիշներով, սակայն կարող է գումարվել նաեւ ծայրահեղականության քարոզի մեղադրանքը, քանի որ ծեծի ժամանակ ֆուտբոլիստները Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակին ազգային հատկանիշով սպառնալիքներ են հնչեցրել՝ նրան հորդորելով «փախնել Չինաստան»:

Հոկտեմբերի 8-ին ֆուտբոլիստները Մոսկվայում ծեծել էին նաեւ ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին՝ նրան հասցնելով գանգուղեղի ծանր վնասվածքներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում