15:32  ,  5 դեկտեմբերի, 2018

Ակմալ Բախտիյարով. «Արցախում» լավ մթնոլորտը էր, բայց կար պրոֆեսիոնալիզմի բացակայություն

Երեւանի «Արցախի» ղազախ կիսապաշտպան Ակմալ Բախտիյարովը պատմել է հայկական ակումբում ելույթների մասին եւ մեկնաբանել ռուսական «Սոչի» տեղափոխվելու մասին լուրերը: Այս օրերին 20-ամյա ֆուտբոլիստը Ղազախստանում է:

«Սոչիի» հետ պայմանավորվածություն ունենալու մասին լուրը ճիշտ է, սակայն պայմանագիր դեռ ստորագրված չէ: Կարծում եմ` դա ժամանակի հարց է: Պետք է հստակեցվեն մի քանի հարցեր, եւ ձմռանն արդեն կկնքեմ պայմանագիր:

«Սոչի» տեղափոխությունը քայլ առաջ է ինձ համար: Այնպես որ, այդ տարբերակն ավելի լավ է, քան հայկական լիգան: Այնտեղ մակարդակն ավելի բարձր է:

Ինչ վերաբերում է Հայաստան տեղափոխությանս, հաշվի առնելով այն ժամանակվա դրությունը, «Արցախը» վատ տարբերակ չէր: Խաղային պրակտիկան անհրաժեշտ էր՝ հատկապես, երբ նույնիսկ մտածում էի կարիերան ավարտելու մասին:

Այն ժամանակ չգիտեի, որ «Արցախը» Հայաստանի վատագույն թիմերից է: Հիմա եւս այդպես չեմ կարծում: Դա միակ ակումբն է, որը փորձում է խաղալ միայն տեղացի ֆուտբոլիստներով: Ակումբն ունի ֆինանսների պակաս:

«Արցախում» մթնոլորտը հեքիաթային էր: Տղաներն օգնում էին հարմարվելու հարցում: Եվս մեկ խնդիր էր պրոֆեսիոնալիզմի բացակայությունը: Չկար այն, ինչին ես սովորել էի «Կայրաթում»: Ղազախստանում մեզ բերում-տանում էին ավտոբուսով, ամբողջ օրը ծրագրված էր: Իսկ երբ չկա վերահսկողություն, քեզ թույլ ես տալիս որոշ քմահաճույքներ եւ վատ պատրաստվում խաղերին:

«Արցախում» աշխատավարձս ընդհանրապես բարձր չէր, իսկ «Սոչիում» այդ հարցը դեռ որոշվում է: Սակայն կարող եմ ասել, որ Ռուսաստանում աշխատավարձս կլինի ավելի բարձր, քան «Կայրաթում» էր»,- Ակմալ Բախտիյարովի խոսքը մեջբերում է prosports.kz-ն:

Հիշեցնենք, որ մինչեւ «Արցախ» տեղափոխվելը Բախտիյարովն այս մրցաշրջանում Ղազախստանի առաջին լիգայի առաջնությունում «Կայրաթ Ա»-ի» կազմում մասնակցել էր 14 հանդիպման եւ խփել 5 գոլ: «Արցախում» նա անցկացրեց 12 հանդիպում եւ դարձավ 5 գոլի հեղինակ:

Ֆոտո՝ «Արցախի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում