14:07  ,  5 դեկտեմբերի, 2018

Արթուր Աբրահամը ցավակցական ուղերձ է հղել ընկերոջ մահվան կապակցությամբ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական ուղերձ է հղել գերմանացի բռնցքամարտիկ Մարկուս Բեյերի (35-3-1, 13 նոկաուտ) մահվան կապակցությամբ: Երկրորդ կիսամիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոնը դեկտեմբերի 3-ին 47 տարեկանում մահացել է ծանր հիվանդության հետեւանքով:

«Հանգչիր խաղաղությամբ, Մարկուս Բեյեր:

Իմ լավ ու վաղեմի ընկեր Մարկուս Բեյերի մահը ցնցեց ինձ: 15 տարի ճանաչում էի իմ ընկերոջը, որն ունեցել է վերելքներ ու վայրէջքներ: Շնորհակալություն, ընկերս հավերժ ընկերության համար եւ հիշացրու ինձ մեր՝ միասին անցկացրած ժամանակի ուրախ ու տխուր պահերը, քանի որ մենք պայքարում էինք միասին, լացում ու ծիծաղում միասին ու, հատկապես, կռվում միասին: Դու՝ որպես սպարինգ թիմակից, մեծ դերակատարում ես ունեցել իմ հաջողություններում՝ օգնելով ինձ պատրաստվել մենամարտերին եւ դժվարին պահերին եղել ես կողքիս:

Դու արժանի ես իմ հարգանքին ու երախտագիտությանը՝ որպես ընկեր ու կոլեգա բռնցքամարտում»,- սոցցանցերում գրել է Արթուր Աբրահամը:

Մարկուս Բեյերը կարիերան ավարտել էր 2008 թվականին: Նա մասնակցել է նաեւ 1992 եւ 1996թթ. Օլիմպիական խաղերին, իսկ 1996-ին նորամուտը նշել պրոֆեսիոնալ ռինգում: WBC-ի չեմպիոնական գոտին գերմանացուն պատկանել է1999-2000, 2003-2004 եւ 2004-2006 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում