20:09  ,  4 դեկտեմբերի, 2018

Արթուր Վանեցյանը հանդիպել է ՈւԵՖԱ-ի նախագահի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում հանդիպել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Քննարկվել է համագործակցության լայն շրջանակ, մասնավորապես,  առաջիկա 4 տարում Հայաստանի մարզերում ՀՖՖ-ի կողմից իրականացվելիք ենթակառուցվածքային զարգացման ծրագրերը:

Հայկական կողմը մանրամասն ներկայացրել է ազգային նոր ստադիոն կառուցելու ծրագրերը: ՈւԵՖԱ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՖՖ-ին բոլոր հնարավոր միջոցներով՝ ստադիոնը ՈւԵՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանեցնելու, նախագծման, ՈւԵՖԱ-ի փորձագետների աջակցության և մասնագիտական խորհրդատվության մասով:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում