18:12  ,  4 դեկտեմբերի, 2018

Էմերին պարզաբանել է, թե ինչու է փոխարինել Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պարզաբանել է, թե ինչու է փոխարինել Հենրիխ Մխիթարյանին եւ Ալեքս Իվոբիին Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպման ընդմիջմանը:

«Մեզ այդ պահին անհրաժեշտ էր հանգստություն: Ընդմիջմանը որոշակի շտկումներ կատարեցի եւ վստահություն հաղորդեցի մեր խաղացողներին: Մխիթարյանն ու Իվոբին վատ չէին խաղում, բայց մեզ անհրաժեշտ էին փոփոխություններ եւ թարմություն հարձակման գծում: Ռեմզին դերբիների հսկայական փորձ ունի»,- Էմերիի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» տանը հաղթել էր 4:2 հաշվով, Մխիթարյանը փոխարինվել էր ընդմիջմանը 1:2 հաշվի ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս