14:10  ,  4 դեկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանի գոլը՝ «Արսենալում» ամսվա լավագույն գոլի թեկնածուների թվում

Լոնդոնի «Արսենալը» քվեարկություն է սկսել ակումբի կայքում՝ ընտրելու համար նոյեմբերի լավագույն գոլը:

4 թեկնածուների թվում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղում (1:1): Քառյակում տեղ են գտել նաեւ Ալեքսանդր Լյակազեթի («Լիվերպուլի» դեմ խաղում), Պյեր-Էմերիկ Օբամեյանգի («Բորնմութի» դեմ խաղում) եւ Ջոել Ուիլոքի («Վորսկլայի» դեմ խաղում) խփած գոլերը:

«Արսենալը» նաեւ հարցում է անցկացնում նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար: Նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան, գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն, նիգերիացի վինգեր Ալեքս Իվոբին ու անգլիացի պաշտպան Ռոբ Հոլդինգը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում