16:11  ,  4 դեկտեմբերի, 2018

Անդրեյ Արշավինն ավարտեց կարիերան

Ռուսաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Անդրեյ Արշավինը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Կարիերաս արդեն ավարտված է: Կարծում եմ՝ դա արդեն բոլորին է հայտնի: Վերադառնալուս մասին լուրերն ինձանից չեն գալիս»,- 37-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Тотальный футбол»-ը:

Արշավինի վերջին ակումբը ղազախական «Կայրաթն» էր, որի կազմում նա խաղում էր 2016 թվականից: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ պետերբուրգյան «Զենիթում» ու Կրասնոդարի «Կուբանում»: Լոնդոնի «Արսենալում» ռուս հարձակվողը խաղացել է 2009-2013-ը, իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում 2002-2012-ն անցկացրել է 74 հանդիպում եւ դարձել 17 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում