11:32  ,  4 դեկտեմբերի, 2018

Սամբոն մոտ է օլիմպիական մարզաձեւ դառնալուն

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) սամբոն ժամանակավորապես ճանաչել է որպես օլիմպիական մարզաձեւ: Նման որոշում է կայացվել ՄՕԿ-ի՝ Տոկիոյում կայացած Գործկոմի նիստում, փոխանցում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Հաջորդ քայլը պետք է լինի, որ սամբոն ընգրկվի Օլիմպիական խաղերի ծրագրում:

Սամբոն՝ որպես մարզաձեւ, Ռուսաստանում սկսել է գործել 1938 թվականի նոյեմբերի 16-ից:

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի՝ սամբոն Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու մտադրության մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2009 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում