10:44  ,  4 դեկտեմբերի, 2018

NBA. Ստիվեն Կարին մասնակցեց «Գոլդեն Սթեյտի» հաղթանակին, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 128:111 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ատլանտայի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց վնասվածքից վերականգնված Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքեց 30 միավոր: Կարին երկրորդ հանդիպումն անցկացրեց վնասվածքից հետո, որի պատճառով խաղահրապարակից բացակայում էր  նոյեմբերի 9-ից:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դետրոյտ» – «Օկլահոմա»՝ 83:110 (17:26, 23:24, 19:37, 24:23)
«Նյու Յորք» – «Վաշինգտոն»՝ 107:110 (32:26, 29:26, 19:34, 27:24)
«Բրուքլին» – «Քլիվլենդ»՝ 97:99 (29:30, 21:26, 26:24, 21:19)
«Ատլանտա» – «Գոլդեն Սթեյտ»՝ 111:128 (17:34, 30:27, 30:36, 34:31)
«Տորոնտո» – «Դենվեր»՝ 103:106 (24:27, 23:32, 31:27, 25:20)
«Նոր Օրլեան» – «Կլիպերս»՝ 126:129 (29:36, 36:41, 32:24, 29:28)
«Մինեսոտա» – «Հյուսթոն»՝ 103:91 (24:24, 24:38, 38:20, 17:9)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում