01:20  ,  4 դեկտեմբերի, 2018

Լուկա Մոդրիչը՝ «Ոսկե գնդակի» առաջին խորվաթ դափնեկիրը

France Football պարբերականի «Ոսկե գնդակ» մրցանակն առաջին անգամ ստացավ խորվաթ ֆուտբոլիստ: 2018թ. աշխարհի լավագույն խաղացող ճանաչվեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

12 տարում առաջին անգամ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չէր ընդգրկվել «Ոսկե գնդակի» լավագույն եռյակում: Այս անգամ նա գրավել է 5-րդ տեղը: Մեսին չէր ժամանել Փարիզ մրցանակաբաշխությանը, որն անտեսել էին նաեւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:

Առաջին անգամ «Ոսկե գնդակ» էր սահմանվել նաեւ կին ֆուտբոլիստի համար: Մրցանակին արժանացավ ֆրանսիական «Լիոնի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Ադա Հեգերբերգը:

  1. Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)` 753 միավոր
  2. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա)՝ 476
  3. Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիա)՝ 414
  4. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  5. Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա)
  6. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)
  7. Ռաֆայել Վարան («Ռեալ», Ֆրանսիա)
  8. Էդեն Ազար («Չելսի», Բելգիա)
  9. Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)
  10. Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում