12:44  ,  3 դեկտեմբերի, 2018

Արթուր Սարկիսով. Հաճելի չէ խաղալ այսպիսի պայմաններում

Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն անդրադարձել է Գրոզնու «Ախմատի» դեմ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի հանդիպմանը, որն անցել էր -15 ցրտի պայմաններում:

«Իհարկե, հաճելի չէ խաղալ այսպիսի պայմաններում: Թեեւ օդի ջերմաստիճանն ընդամենը -14 էր, սակայն կար նաեւ քամի: Փորձում էինք խաղալ ֆուտբոլ, եւ վատ խաղ չցուցադրեցինք: Առջեւի գծում մի քիչ չէր բավականացնում ստեղծագործությունը: Կարծում եմ՝ արժանի էինք ավելիին, քան ոչ ոքի արդյունքը:

Ամեն դեպքում, մեկ միավորը դրական արդյունք է: Կարծում եմ՝ այն կօգնի մեզ: Մեզ համար գլխավորն է դուրս գալ դաշտ եւ ցուցադրել արժանի ֆուտբոլ, ինչը մենք արեցինք»,- Սարկիոսովի խոսքը մեջբերում է sport24.ru-ն:

Հիշեցնենք, որ Կրասնոյարսկում անցկացված հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Արթուր Սարկիսովն անցկացրել էր ամբողջ հանդիպումը, իսկ «Ենիսեյի» դարպասը պաշտպանում էր Դավիդ Յուրչենկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում