10:25  ,  3 դեկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը հարված չի կատարել դարպասի ուղղությամբ: Մխիթարյանի 18 փոխանցումներից թիմակիցներին հասել է 83.3 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 2 առանցքային փոխանցում, մեկ անգամ հաղթել օդային մենապայքարում ու 2 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել մեկ խախտում: Արդյունքում՝ նա ստացել է 6.58 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի խաղը (9.26):

Հիշեցնենք, որ «Արսենալի» խաղադաշտում կայացած խաղում դաշտի տերերը հաղթել էին 4:2 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր առաջին խաղակեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով