01:55  ,  3 դեկտեմբերի, 2018

ՊՍԺ-ի հաղթարշավն ընդհատվեց Բորդոյում

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Բորդոյին» եւ մոտ էր 15-րդ հաղթանակին առաջնությունում, սակայն վերջնամասում գոլ բաց թողեց եւ բավարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան բրազիլացի Նեյմարը եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեն:

ՊՍԺ-ն 43 միավորով առաջինն է: Երկրորդ տեղում ընթացող «Մոնպելյեն» ունի 29 միավոր: «Բորդոն» 11-րդն է՝ 18 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բորդո» - ՊՍԺ՝ 2:2 (տեսանյութ)

Ջիմի Բրիան, 53, Անդրեաս Կորնելիուս, 84 – Նեյմար, 34, Կիլիան Մբապե, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս