22:10  ,  2 դեկտեմբերի, 2018

«Լիվերպուլը» «Էվերտոնին» հաղթեց ավելացված 6-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» ընդունեց «Էվերտոնին»: Լիվերպուլյան երկու թիմերի պայքարում հաղթեց գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը՝ 1:0: Ավելացված 6-րդ րոպեին աչքի ընկավ Դիվոկ Օրիջին:

«Լիվերպուլը» 36 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից»: «Էվերտոնը» 22 միավորով 6-րդն է:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Լիվերպուլ» - «Էվերտոն»՝ 1:0 (տեսանյութ)

Դիվոկ Օրիջի, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով