15:57  ,  2 դեկտեմբերի, 2018

«Ալաշկերտը» պարտվեց «Արարատին», «Փյունիկը»՝ «Գանձասար-Կապանին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեց 19-րդ տուրը:

Չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Արարատին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով՝ գոլ բաց թողնելով արդեն 8-րդ րոպեին: Աչքի ընկավ Գոռ Պողոսյանը: 48-րդ րոպեից էլ «Արարատը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Հեռացվեց Վարդան Ազրոյանը:

«Ալաշկերտը» 33 միավորով մնաց առաջին տեղում եւ 4 միավորի առավելություն ունի  «Բանանցի» նկատմամբ: «Արարատը» 13 միավորով նախավերջինն է:

Չեմպիոնին մոտենալու հնարավորություն ուներ Երեւանի «Փյունիկը», սակայն սեփական խաղադաշտում պարտություն կրեց «Գանձասար-Կապանից»: Հյուրերը հաղթեցին 3:1 հաշվով: «Փյունիկը» 27 միավորով երրրոդն է: Կապանցիները 22 միավորով 7-րդն են:

Հայաստանի առաջնության 20-րդ տուրը տեղի կունենա մարտի 2-3-ին:

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Փյունիկ» - «Գանձասար-Կապան»՝ 1:3

Էրիկ Վարդանյան, 89, 11մ - Միհրան Մանասյան, 17, 11մ, Գեւորգ Օհանյան, 69, Լուբամբո Մուսոնդա, 72

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 1:0

Գոռ Պողոսյան, 8

Հեռացում՝ Վարդան Ազրոյան («Արարատ»), 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով