13:20  ,  2 դեկտեմբերի, 2018

ՄՕԿ նախագահ. Բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի բռնցքամարտը մնա օլիմպիական ծրագրում

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ օլիմպիական շարժման ղեկավար մարմինը շահագրգռված է բռնցքամարտը 2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծրագրից չհանելու մեջ:

«Մենք ցանկանում ենք, որ Տոկիոյի Խաղերում լինի նաեւ բռնցքամարտի մրցաշար, եւ մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի այն անցկացվի»,- Բախի խոսքը մեջբերում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:

ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի նիստում ընդունվել էր հայտարարություն 2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցաշարը չանցկացնելու մտադրության մասին: Պատճառը Սիրողական բնռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) նկատմամբ հետաքննությունն է կապված այդ կազմակերպության նախագահի ընտրության գործընթացի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում