22:22  ,  1 դեկտեմբերի, 2018

«Ալաշկերտը» խզեց պայմանագիրը ամերիկացի հարձակվողի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մեքսիկական ծագումով ամերիկացի հարձակվող Սեզար Ռոմերոյի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստն «Ալաշկերտի» կազմը համալրել էր նախորդ ամառ: Երեւանյան թիմում անցկացրած 13 հանդիպումներում Ռոմերոն արդյունավետ գործողություններով աչքի չընկավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս