22:04  ,  1 դեկտեմբերի, 2018

Գրիգորի Բաբայանը՝ Ղազախստանի Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչ

Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան, ամփոփելով Ղազախստանի ավարտված առաջնության արդյունքները, Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչ է ճանաչել չեմպիոն «Աստանայի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանին:

Հարցմանը մասնակցել են ակումբների ղեկավարները, գլխավոր մարզիչները եւ թիմերի ավագները:

Գրիգորի Բաբայանը ստացել է 70 միավոր: Լավագույն եռյակում են նաեւ «Ժետիսուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Օգայը՝ 40 միավոր, «Ակտոբեի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Մուխանովը՝ 42 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում