Մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին (19-րդ) տուրը ձմեռային խաղադադարից առաջ:
Երեւանի «Բանանցը» սեփական խաղադաշտում ոչ մի շանս չտվեց Գյումրիի «Շիրակին»՝ առավելության հասնելով 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վալմերսոնը:
«Բանանցը» 29 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Փյունիկից»: «Շիրակը» 22 միավորով 6-րդն է:
Օրվա մյուս խաղում Վանաձորի «Լոռին» ընդունել Երեւանի «Արարատ-Արմենիային» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով:
«Արարատ-Արմենիան» 26 միավորով չորրորդն է, «Լոռին» ունի 25 միավոր եւ 5-րդն է:
19-րդ տուրը կավարտվի դեկտեմբերի 2-ին կայանալիք «Արարատ» - «Ալաշկերտ» եւ «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» հանդիպումներով: 20-րդ տուրը նախատեսված է մարտի 2-ին:
Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր
«Բանանց» - «Շիրակ»՝ 4:0
Վալմերսոն, 12, 72, Սոլոմոն Իմե Ուդո, 60, Արթուր Ամիրյան, 89, ինքնագոլ
«Լոռի» - «Արարատ-Արմենիա»՝ 0:1
Անտոն Կոբյալկո, 49
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում