13:44  ,  1 դեկտեմբերի, 2018

Դավիդ Վիլյան կդառնա Անդրես Ինյեստայի թիմակիցը

«Նյու Յորք Սիթիի» հարձակվող Դավիդ Վիլյան կարիերան կշարունակի ճապոնական «Վիսել Կոբեում»: 36-ամյա իսպանացի ֆուտբոլիստն այդ կապակցությամբ տեսահոլովակ է հրապարակել:

Հիշեցնենք, որ «Վիսել Կոբեում» է հանդես գալիս Անդրես Ինյեստան, որի հետ Վիլյան խաղացել է «Բարսելոնայում» եւ Իսպանիայի հավաքականում:

Դավիդ Վիլյան 2014-ին Մադրիդի «Աթլետիկոյից» էր տեղափոխվել «Նյու Յորք Սիթի», որի կազմում անցկացրել է 124 հանդիպում եւ խփել 80 գոլ: 2016-ին նա ճանաչվել էր MLS-ի լավագույն ֆուտբոլիստ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս