23:06  ,  30 նոյեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Արյեն Ռոբենի գոլը լավագույնն է այս շաբաթ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում: Ռոբենը պորտուգալական «Բենֆիկայի» դեմ խաղում դարձել էր դուբլի հեղինակ: Լավագույնն է ճանաչվել նրա առաջին գոլը (տեսանյութ):

Այդ խաղում 5:1 հաշվով հաղթանակի շնորհիվ «Բավարիան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Ռոբենը հետ է թողել Մաքսվել Կորնեին («Լիոն»), Անդրեյ Կրամարիչին («Հոֆենհայմ») եւ Դրիս Մերտենսին («Նապոլի»):

34-ամյա Ռոբենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում մասնակցել է 4 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում