22:07  ,  30 նոյեմբերի, 2018

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն խաղացող է ճանաչվել թուրքական «Բեշիկթաշի» հոլանդացի կիսապաշտպան Ջերմեյն Լենսը: Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում: «Սարպսբորգի» հետ խաղում Լենսը դարձել էր երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ: «Բեշիկթաշը» հաղթել էր 3:2 հաշվով:

Լենսն առաջ է անցել Հական Չալհանօղլուից («Միլան»), Օլիվյե Ժիրուից («Չելսի») եւ Բրունու Ֆերնանդեշից («Սպորտինգ»):

31-ամյա Լենսը այս ամռանն է անգլիական «Սանդերլենդից» 4 միլիոն եվրոյով տեղափոխվել «Բեշիկթաշ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս