15:04  ,  30 նոյեմբերի, 2018

Կարեն Մովսիսյանը՝ շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն (ֆոտո)

Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը հռչակվել է շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն:

Սոլվենիայի Բլեդ քաղաքում ավարտված աշխարհի առաջնությունն անցկացվել է 2 տարիքային խմբերով՝ 50-ից բարձր եւ 65-ից բարձր:

50-ից բարձր ենթախմբում Կարեն Մովսիսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր: Երկրորդ տեղը գրավել է Վրաստանը ներկայացնող հայազգի Գեորգի Բագատուրովը, փոխանցում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում