15:33  ,  30 նոյեմբերի, 2018

Արթուր Դավթյանը 7 մեդալ է նվաճել Մոսկվայում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանն ու Արթուր Թովմասյանը հաջող են հանդես եկել Մոսկվայում կայացած քառակի օլիմպիական չեմպիոն Լարիսա Լատինինայի անվան միջազգային մրցաշարում:

Արթուր Թովմասյանն առաջին տեղն է գրավել օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը նվաճել է 7 մեդալ: Հենացատկում, ազատ վարժություններում, նժույգթափերում ու զուգափայտում նա արժանացել է ոսկե մեդալների, բազմարտում եւ օղակների վրա գրավել է երկրորդ տեղը, իսկ պտտաձողի վրա նվաճել է բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արթուր Թովմասյանը եւ Արթուր Դավթյանը հանդես էին եկել նաեւ Գերմանիայի Գոթբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում: Արթուր Թովմասյանը դուրս էր եկել օղակների վարժության եզրափակիչ ու գրավել 6-րդ տեղը: Արթուր Դավթյանը չէր հաղթահարել որակավորման փուլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում