14:02  ,  30 նոյեմբերի, 2018

Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը հանդես են եկել Տալինում

Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը մասնակցել են Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող Tallinn Trophy 2018 գեղասահքի ամենամյա միջազգային մրցաշարին:

Տղամարդկանց մենասահքում Հայրապետյանը հավաքել է 209.58 միավոր եւ գրավել չորրորդ տեղը: Անաստասիա Գալուստյանը 155.70 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել կանանց մենասաքի մրցաշարում: Կարճ ծրագրից հետո Հայաստանի ներկայացուցիչները ընթանում էին 11-րդ տեղում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում