16:10  ,  30 նոյեմբերի, 2018

Քոնոր Մաքգրեգորը զրկվեց վարորդական իրավունքից

Խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից: Թույլատրված արագությունը գերազանցելու համար իռլանդացի մարտիկը կվճարի նաեւ 1000 եվրո տուգանք, հաղորդում է IrishMirror-ը:

Նախորդ շաբաթ Իռլանդիայում Մաքգրեգորին մեղադրանք էր ներկայացվել թույլատրված արագությունը գերազանցելու, առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու ու վարորդական իրավունքը պետավտոտեսուչին ներկայացնելուց հրաժարվելու համար: Նա ընդունել է մեղքը:

Մաքգրեգորն իր Range Rover մեքենայով 154 կմ/ժամ արագություն էր զարգացել մի փողոցում, որտեղ թույլատրելի արագությունը 100 կմ/ժամ է:

Հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ վերջին 10 տարում իռլանդացին 12 անգամ խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում