01:54  ,  30 նոյեմբերի, 2018

ԵԼ. «Չելսին» հաղթեց՝ 4:0, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ավարտվեց խմբային փուլի 5-րդ տուրը: Նախորդ տուրում ուղեգիրը նվաճած Լոնդոնի «Չելսին» տարավ 5-րդ հաղթանակը՝ 4:0 հաշվով պարտության մատնելով հունական ՊԱՕԿ-ին: L խմբում երկրորդ ուղեգրի համար վերջին տուրում պայքարը կշարունակեն ԲԱՏԷ-ն ու «ՄՕԼ Վիդին», որոնք ունեն 6-ական միավոր:

G խմբում ամեն ինչ կվճռվի միայն վերջին տուրում: «Վիլյառեալն» ու «Ռապիդն» վաստակել են 7-ական, «Գլազգո Ռեյնջերսը»՝ 6 միավոր:

H խմբում իտալական «Լացիոն» անակնկալ պարտություն կրեց Կիպրոսի «Ապոլոնից» (0:2), սակայն իտալական թիմն ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» այս խմբում դեռ անցած տուրում ապահովել էին 1/16 եզրափակիչի ուղեգրերը:

I խմբում չորս թիմերն էլ մինչեւ վերջին տուրը պահպանում են փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը: «Գենկն» ունի 8, «Բեշիկթաշը»՝ 7, «Մալմոն»՝ 6,  «Սարպսբորգը»՝ 5 միավոր:

J խմբում «Կրասնոդարը» 12 միավորով առաջին տեղում է եւ վերջին տուրում կհյուրընկալվի «Սեւիլիային», որը վաստակել է 9 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ «Ստանդարդը»:  

K խմբում առաջին տեղն ու 1/16 եզրափակիչի ուղեգիրը նվաճել է Կիեւի «Դինամոն», իսկ երկրորդ տեղը վերջին տուրում կվիճարկեն «Ռենն» ու «Աստանան»:

G խումբ

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0:0

 «Սպարտակ» (Ռուսաստան) - «Ռապիդ Վիենա» (Ավստրիա)՝ 1:2

H խումբ

«Ապոլոն» (Կիպրոս) - «Լացիո» (Իտալիա)՝ 2:0

«Այնտրախտ Ֆ.» (Գերմանիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 4:0

I խումբ

«Մալմո» (Նորվեգիա) - «Գենկ» (Բելգիա)՝ 2:2

«Սարպսբորգ» (Նորվեգիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 2:3

J խումբ

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Ակհիսար» (Թուրքիա)՝ 2:1

«Ստանդարտ» (Բելգիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 1:0

K խումբ

«Յաբլոնեց» (Չեխիա)  - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 0:1

 «Աստանա» (Ղազախստան) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 0:1

L խումբ

«Չելսի» (Անգլիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 4:0 (տեսանյութ)

ԲԱՏԷ (Բելառուս) - «ՄՕԼ Վիդի» (Հունգարիա)՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով