11:44  ,  30 նոյեմբերի, 2018

Եվրոպայի լիգա. Ռուս երկրպագուն խաղի ժամանակ հարձակվել է «Սպարտակի» ավագի վրա

Տհաճ միջադեպ է գրանցվել Մոսկվայի «Սպարտակի» ու ավստրիական «Ռապիդ Վիենայի» միջեւ Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղում:

Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ երկրպագուներից մեկը ներխուժել է խաղադաշտ եւ հարձակվել «Սպարտակի» ավագ, ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովի վրա:

Mskagency.ru-ի համաձայն՝ երկրպագուի դեմ գործ է հարուցվել է վարչական իրավախախտման համար:

Այդ խաղում «Սպարտակը» տնային պարտություն էր կրել 1:2 հաշվով: Վերջին շրջանում Դենիս Գլուշակովի եւ մոսկովյան ակումբի ֆանատների հարաբերությունները լարված են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով