09:10  ,  30 նոյեմբերի, 2018

Արսեն Բեգլարյանը հեռացել է «Լիեպայայից»

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հեռացել է Լատվիայի առաջնությունում հանդես եկող «Լիեպայա» ակումբից: Այդ մասին 25-ամյա ֆուտբոլիստը հայտնել է NEWS.am Sport- թղթակից հետ զրույցում:

«Լիեպայայի» հետ պայմանագիրս ավարտվել է եւ ստացել եմ ազատ գործակալի կարգավիճակ: Այժմ արձակուրդի մեջ եմ եւ քննարկում եմ կարիերաս այլ ակումբում շարունակելու տարբերակներ: Արդեն ունեմ առաջարկներ»,- զրույցում նշել է Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ Արսեն Բեգլարյանն այս տարի Երեւանի «Ալաշկերտից» էր տեղափոխվել «Լիեպայա», որի կազմում մասնակցեց Լատվիայի ավարտված առաջնության 15 խաղի:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով