21:48  ,  29 նոյեմբերի, 2018

Եվրոպայի լիգա. Կիեւի «Դինամոն» դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Կիեւի «Դինամոն» նվաճեց Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր: Խմբային փուլի 5-րդ տուրում ուկրաինական թիմը հյուրընկալվեց Ղազախստանի «Աստանային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:

«Դինամոն» 11 միավորով առաջին տեղում է, «Աստանան» ունի 8 միավոր: Ֆրանսիական «Ռենը» 4 խաղից հետո ունի 3 միավոր եւ կորցրեց «Դինամոյին» շրջանցելու հնարավորությունը:

Եվրոպայի լիգա, 5-րդ տուր, F խումբ

«Աստանա» - «Դինամո Կիեւ»՝ 0:1

Բենիամին Վերբիչ, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս