19:10  ,  29 նոյեմբերի, 2018

ՉԼ. «Շախտյոր» - «Լիոն» հանդիպման անցկացման վայրը կփոխվի

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը Դոնեցկի «Շախտյորի» եւ ֆրանսիական «Լիոնի» միջեւ տեղի չի ունենա Խարկովում: Ուկրաինայի արեւելյան շրջաններում հայտարարված է ռազմական դրություն: Սպասվում է, որ հանդիպումը տեղի կունենա Լվովում դեկտեմբերի 12-ին, հաղորդում է tass.ru-ն:

Այդպիսի առաջարկով հանդես էր եկել «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասը, որը օրինակ էր բերել «Վորսկլա» - «Արսենալ» հանդիպման վայրը Պոլտավայից Կիեւ տեղափոխելը:

«Շախտյորն» ու «Լիոնն» ընդգրկված են F խմբում եւ պահպանում են 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորություն: «Լիոնն» ունի 7, «Շախտյորը»՝ 5 միավոր: Առաջին տեղում է «Մանչեսթեր Սիթին»՝ 10 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում