17:40  ,  29 նոյեմբերի, 2018

«Փյունիկը» պայմանագիր կնքեց Արթուր Միրանյանի հետ

Երեւանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արթուր Միրանյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

22-ամյա Արթուր Միրանյանը մոտ մեկ ամիս առաջ էր միացել ակումբին, սակայն պայմանագիր չէր ստորագրել: 

Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորի» սան Արթուր Միրանյանը 2017-ի սեպտեմբերին պայմանագիր էր կնքել «Փյունիկի» հետ, որի կազմը լքեց այս տարվա ապրիլին: Նախկինում նա խաղացել է նաեւ մակեդոնական «Վարդարում» եւ Ուկրաինայի պատանեկան հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս