12:35  ,  29 նոյեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Մեսին գերազանցեց Ռոնալդուի 2 ռեկորդները

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլի հեղինակ դառնալով հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում, սահմանել է 2 ռեկորդ:

31-ամյա Մեսին դարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի պատմության լավագույն ռմբարկուն՝ մեկ գոլով շրջանցելով Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում արգենտինացին անցկացրեց 66-րդ հանդիպումը եւ խփեց 66-րդ գոլը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Բացի այդ, Մեսին գերազանցել է Ռոնալդուի եւս մեկ ռեկորդ: Նա դարձել է Չեմպիոնների լիգայում մեկ ակումբի կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: Դա նրա 106-րդ գոլն էր կատալոնական ակումբի կազմում: Ռոնալդուն ռեկորդը սահմանել էր Մադրիդի «Ռեալում», որի կազմում խփել էր 105 գոլ:

Հիշեցնենք, որ Մեսիի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ «Բարսելոնան» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «ՊՍՎ Էյնդհովենի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում