11:15  ,  29 նոյեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ու գոլի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Արյեն Ռոբենը («Բավարիա»), Մաքսվել Կորնյեն («Լիոն») եւ Դրիս Մերտենսը («Նապոլի»):

Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում են Մաքսվել Կորնյեն («Լիոն»), Արյեն Ռոբենը («Բավարիա»), Դրիս Մերտենսը («Նապոլի») եւ Անդրեյ Կրամարիչը («Հոֆենհայմ»):

Հաղթողները հայտնի կդառնան ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում