01:55  ,  29 նոյեմբերի, 2018

ՉԼ. ՊՍԺ-ն ուժեղ էր «Լիվերպուլից», «Տոտենհեմն»՝ «Ինտերից», «Բորուսիան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլի 5-րդ տուրը:

A խմբում Դորտմունդի «Բորուսիան» տանը 0:0 հաշվով խաղաց բելգիական «Բրյուգեի» հետ եւ 10 միավորով ապահովեց առնվազն երկրորդ տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը: Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է՝ 12 միավոր: «Բրյուգեն» ունի 5 միավոր եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում:

B խմբում «Բարսելոնան» 2:0 հաշվով հաղթեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին» եւ 13 միավորով ապահովեց առաջին տեղը: Երկրորդ ուղեգրի համար պայքարող Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Միլանի «Ինտերի» պայքարում 1:0 հաշվով հաղթեց անգլիական թիմը: Երկու թիմերն էլ ունեն 7 միավոր: Վերջին տուրում «Ինտերը» կընդունի խմբի հետնապահ ՊՍՎ-ին, իսկ «Տոտենհեմը» կհյուրընկալվի «Բարսելոնային»:

C խմբում իտալական «Նապոլին» 3:1 հաշվով պարտության մատնեց սերբական «Ցրվենա Զվեզդային» եւ 9 միավորով ամրապնդվեց առաջին տեղում: 1 միավոր է հետ ֆրանսիական ՊՍԺ-ն, որը 2:1 հաշվով ուժեղ էր անգլիական «Լիվերպուլից»՝ 6 միավոր: «Ցրվենա Զվեզդան» ունի 4 միավոր: Այս խմբում ամեն ինչ կվճռվի միայն վերջին տուրում:

D խմբում պորտուգալական «Պորտուն» ու գերմանական «Շալկեն» ժամանակից շուտ ապահովել էր տեղը փլեյ-օֆֆում: Նրանց դիմակայությունում 3:1 հաշվով առավելության հասավ «Պորտուն» եւ 13 միավորով գրավեց առաջին տեղը: «Շալկեն» ունի 8 միավոր:

Չեմպիոնների լիգախմբային մրցաշար, 5-րդ տուր

խումբ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 0:0

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն)՝ 2:0 (տեսանյութ)

Բենուա Բադյաշիլ, 2, ինքնագոլ, Անտուան Գրիզման, 24

Հեռացում՝ Ստեֆան Սավիչ («Աթլետիկո»), 82, երկրորդ դեղին քարտ

խումբ

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 1:0 (տեսանյութ)

Կրիստիան Էրիկսեն, 80

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:2 (տեսանյութ)

Լյուկ Դե Յոնգ, 83 - Լիոնել Մեսի, 61, Ժերար Պիկե, 70

խումբ

«Նապոլի» (Իտալիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 3:1

Մարեկ Համշիկ, 11, Դրիս Մերտենս, 33, 52 – Էլ Ֆարդու Բեն Նաբուան, 52

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 2:1 (տեսանյութ)

Խուան Բերնատ, 13, Նեյմար, 37 - Ջեյմս Միլներ, 45+2, 11մ

D խումբ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 3:1

Էդեր Միլիտաո, 52, Խեսուս Կորոնա, 55, Մուսա Մարեգա, 90+4 -  Նաբիլ Բենտալեբ, 88, 11մ

«Լոկոմոտիվ Մոսկվա» (Ռուսաստան) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2:0 (տեսանյութ)

Գժեգոժ Կրիխովյակ, 43, Վլադիսլավ Իգնատեւ, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում